Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
16-02-2012 Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնը
Դիտումների քանակը 267
Այսօր նշվում է Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնը: Այս առիթով Երևանի սուրբ Զորավոր եկեղեցուց կազմակերպվել է քայլերթ, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Երթին մասնակից հոգևորականները, երիտասարդները, հասարակական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչները շարժվել են դեպի Խանջյան փողոց, որտեղ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքում տեղի է ունեցել օրվա խորհուրդը ներկայացնող մշակութային միջոցառում: Սուրբ Վարդանանց նահատակների հիշատակության տոնը նշվում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը: Այդ առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Երթը, որին մասնակցել են ավելի քան հինգհազար երիտասարդներ կազմակերպել էր Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































