Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
20-06-2012 Ո՞րն է Հարսնաքարի դաժան ծեծկռտուքի պատճառը
Դիտումների քանակը 3073
Այսօր միանգամից մի քանի հայտարարություններ են հնչել Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:Մասնավորապես` ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, այս մասին քիչ հետո: Բացի այդ դեպքին անդրադարձել է նաև Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ում էլ պատկանում է նշված ռեստորանը: Նա խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, և ասել, որ մեղավորները պետք է պատժվեն օրենքի խստությամբ: Ի դեպ, այսօր պարզվել է, որ միջադեպից տուժողները ոչ թե երկուսն են,. ինչպես նախօրոք ասվել էր, այլ երեքը: Հիշեցնենք, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել ռեստորանի անվտանգության ծառայության աշխատակիցների ու հաճախորդների` մի խումբ ռազմական բժիշկների միջև: Արդյունքում բժիշկներ Վահե Ավետյանն ու Արտակ Բայադյանը տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները Վահե Ավետյանի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Նրանք նշել են, որ բժշկական բոլոր միջամտություններն արդեն սպառված են եւ հույսը միայն Ավետյանի օրգանիզմի ամրությանն է մնում:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































