Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
14-06-2012 Այցելություն կենտրոնական հավաքակայան
Դիտումների քանակը 524
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր այցելել է հանրապետական կենտրոնական զորակոչային հավաքակայան` ծանոթանալու գարնանային զորակոչի ընթացքին։ Նախարարը զրուցել է նորակոչիկների ու բժշկական զորակոչային հանձնաժողովի անձնակազմի հետ: Հավաքակայանի զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկվել է նորակոչիկների բաշխման խնդիրը։ Նախարարն այսօր ցուցում է տվել ստեղծել ևս մեկ հանձնաժողով, որի խնդիրը լինելու է նորակոչիկների շարքերից ընտրել այն երիտասարդներին, ովքեր իրենց ծառայությունը կանցկացնեն ուսումնական զորամասերում: Սեյրան Օհանյանի գնահատմամբ, զորակոչը ընթանում է նորմալ հունով և սահմանային վերջին միջադեպերը զորակոչի ընթացքի վրա որևէ ազդեցություն չեն ունեցել:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































