Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
09-06-2012 Ոստիկանության պետի հանձնարարականը
Դիտումների քանակը 1475
Հատկապես մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը: Ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի ոստիկանության պետը հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետևողական լինել նման խախտումների կանխման և հայտնաբերման ուղղությամբ: Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































