Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
19-04-2012 Երկու ինքնասպանություն մեկ օրում
Դիտումների քանակը 720
Անցած գիշեր ինքնասպանության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22-00-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից մարդ է ցած նետվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին 33-ամյա մի երիտասարդ է, Արման անունով: Հայտնի է դարձել, որ ինքնասպանություն գործելուց առաջ երիտասարդը sms է ուղարկել եղբորը, որտեղ գրել է, որ գնում է կյանքին վերջ տալու: Եղբայրը այդ մասին տեղեկացրել է ոստիկանության Էրեբունու բաժին, բայց մինչ ոստիկանները և հարազատները կփնտրեին Արմանին, նա նետվել է կամրջից: Հիշեցնենք, որ երեկ մայրաքաղաքում նույն ճանապարհով ևս մեկ ինքնասպանություն էր տեղի ունեցել: Կիևյան կամրջից իրեն ցած էր նետել 20-22-ամյա մի աղջիկ:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































