Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
16-03-2012 Գերմանիան` խաղաղ կարգավորման կողմնակից
Դիտումների քանակը 173
Գերմանիան հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելը: Նա նշել է, որ Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարության օգտին: Գերմանացի դիվանագետը նաև նշել է, որ հակամարտության մեջ ստատուս-քվոն չի կարող երկարատև լինել, իսկ խաղաղ կարգավորումը տարածաշրջանում դիվիդենտներ կբերի բոլորին: Ուստիև, նրա խոսքով, փոխհամաձայնեցված տարբերակը պետք է փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































