Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
01-03-2012 Փաստաբանի բացակայությունն անհարգելի էր
Դիտումների քանակը 408
Հետաձգվել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործով դատական հերթական նիստը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախատեսված էր, որ մեղադրական ճառով հանդես պետք է գա մեղադրող Հարություն Հարությունյանը: Դատական նիստի մեկնարկին պարզվեց, որ ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը չի ներկայացել դատաքննությանը: Լիանա Գրիգորյանը նամակ էր ուղարկել դատավոր Մխիթար Պապոյանի անունով, նշելով, որ լուրջ հիվանդ է, չի կարող ներկայանալ և խնդրել էր հետաձգել դատական նիստը: Նիստը հետաձգեց մինչև մարտի 13-ը:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































