Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
26-06-2012 Հայ-ավստրիական մշակութային կապեր
Դիտումների քանակը 223
Այսօր հանդիպել են Ավստրայի ու Հայաստանի առաջին տիկնայք: Նրանք զրուցել են երկու երկրների մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև սոցիալական և բարեգործական բնույթի ծրագրերի մասին: Հանդիպումից հետո Մարգիթ Ֆիշերն ու Ռիտա Սարգսյանն այցելել են Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ավստրիական գրադարան։ Համալսարանում այդ գրադարանը գործում է 2010 թվականից, այն սերտորեն համագործակցում է Ավստրիայի մշակույթի նախարարության հետ։ Այնուհետև նրանք այցելել են նաև Հայաստանի պատմության թանգարան։ Թանգարանային շրջագայությունը բավականին երկար է տևել, քանի որ Մարգիթ Ֆիշերը քաջածանոթ լինելով Հայաստանի պատմությանը, ցանկություն է հայտնել տեսնել այն ամենը, ինչի մասին լսել կամ կարդացել է։
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ



























