Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
24.05.2013 | 10:10:25
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

23-06-2012  Նոր տեղեկություններ զինվորական հոսպիտալից

Դիտումների քանակը 792
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդhանուր իրավասության դատարանը այսօր երկամսյա կալանքի որոշում է կայացրել Հարսնաքարի գործով ձերբակալված ևս երկու անձի նկատմամբ: Կալանավորվել են Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը: Երեկ կալանավորվել էին Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը և Արթուր Բաբլոյանը: Իսկ դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանի առողջական վիճակը այս օրերի ընթացքում վատացել է: Ըստ հոսպիտալից ստացված տեղեկությունների, բժշկությունը շարունակում է անզոր մնալ փոխելու Վահեի վիճակը, որը ծայրահեղ ծանր է: Հոսպիտալից հայտնել են նաև, որ փոփոխություն չկա միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի վիճակի մեջ: Այն մնում է միջին ծանրության:
Նոր տեղեկություններ զինվորական հոսպիտալից
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։