Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
23.05.2013 | 05:05:46
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

16-06-2012  Ձևավորվեց նոր կառավարություն

Դիտումների քանակը 244
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին: Մասնավորապես, Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը ՀՀ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը տրանսպորտի և կապի նախարար, Արտեմ Ասատրյանը աշխատանքի և uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը կրթության և գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը սփյուռքի նախարար, Սամվել Թադևոսյանը քաղաքաշինության նախարար, Արմեն Գևորգյանը տարածքային կառավարման նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ: Կառավարությունը նոր կազմով իր առաջին նիստը կգումարի երկուշաբթի օրը, հունիսի 18-ին:
Ձևավորվեց նոր կառավարություն
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։