Դիտումների քանակը 1759
Հունիսի 7-ից 8-ը Տավուշի մարզ է այցելել պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը եղել է հայ-ադրբեջանական սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել է օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Պաշտպանության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության հետ, հանդիպումներ ունեցել սահմանամերձ գյուղերի բնակչության հետ: Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը մասնակցել է սահմանամերձ Ոսկևան գյուղի միջնակարգ դպրոցի բակում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը, որի ընթացքում Ոսկևանի մի խումբ ազատամարտիկներ պարգևատրվել են "Հայաստանի Հանրապետության զինված ուժեր. 20 տարի" հոբելյանական հուշամեդալներով: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև կայազորային հոսպիտալում գտնվող ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներին: Շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության, ցուցաբերած զգոնության և արիության, Հայրենիքի հանդեպ պարտքը արժանապատվորեն կատարելու համար' Սեյրան Օհանյանը նրանց մաղթել է շուտափույթ ապաքինում:
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ



























