Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
09-06-2012 Քեթրին Էշթոնի հայտարարությունը
Դիտումների քանակը 734
Եվրամիության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և ևրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում լուրջ զինված միջադեպերի կապակցությամբ: Նա իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի համար: Գերագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում խստագույնս պահպանել հրադադարը և զսպվածություն դրսևորել դեպքերի վայրերում ու հրապարակային հայտարարություններում, որպեսզի կանխվի իրավիճակի հետագա սրացումը, որը վատթարացել է վերջին մի քանի ամիսների ընթացքում: Քեթրին Էշթոնը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին ջանքեր գործադրել Մադրիդի սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, որպես ապագա խաղաղության հիմքի և ամբողջությամբ կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում նախագահների ստանձնած պարտավորությունները:
Վերջին նորություններ
| << | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | >> |


Ծածկույթ

































