Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
05-06-2012 Թշնամին զոհեր է տալիս ու նահանջում
Դիտումների քանակը 2057
Անցած գիշեր Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները կրկին փորձել են խախտել Հայաստանի պետական սահմանը: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մերձակայքում 15-20 հոգուց բաղկացած ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Հայաստանի տարածք: Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել և վնասազերծվել է: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Հիշեցնեմ, որ հունիսի լույս 4-ի գիշերը, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Բերդավան գյուղերի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհվել էր 3 և վիրավորվել` հայկական բանակի 6 զինծառայող: Հորիզոնի նկարահանող խումբը երեկ եղել է դեպքի վայրում:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ



























