Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
25.05.2013 | 06:06:14
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

26-05-2012  Ընդունելություն նախագահականում

Դիտումների քանակը 155
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նաև Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին: Նախագահը ողջունել և բարձր է գնահատել Ֆրանսիայի սենատորների այցը Արցախ: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման կարևորագույն նախապայմաններից է միջազգային հանրության անաչառ և համակողմանի տեղեկացվածությունը հիմնախնդրին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ խորհրդարանական մակարդակով բազմաթիվ այցելությունները նպաստում են միջազգային հանրության շրջանում այն պատկերացումների ամրապնդմանը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն էլ, աշխարհի մյուս ժողովուրդների նման իրավունք ունի իր ճակատագիրը տնօրինելու, սեփական երկրում ազատ և անվտանգ ապրելու: Սենատորները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են հայաստանյան հանդիպումների և Արցախ կատարած իրենց այցի տպավորությունները: Նրանք նշել են, որ այցը Արցախ բավականաչափ օգտակար է եղել. այժմ իրենք մանրամասնորեն տիրապետում են ԼՂ հակամարտության պատմությանը և հետևելով կարգավորման բանակցային գործընթացին, ողջունում են Հայաստանի կառուցողական մոտեցումը:
Ընդունելություն նախագահականում
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։