Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
26-05-2012 Հանդիպում մտավորականների հետ
Դիտումների քանակը 95
Քաղաքում տեղադրված հուշարձաններն ու հուշատախտակները ուշադրության և վերահսկողության կարիք ունեն, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ հուշարձաններից գողանում են մետաղյա կտորները և հանձնում որպես մետաղի ջարդոն: Սրա դեմ պայքարի միջոցներ են պետք մշակել: Այս և քաղաքային պանթեոնում մեր մեծերի գերեզմանների անմխիթար և անխնամ վիճակի մասին են ահազանգում արվեստագետները: Որոշ մեծանուն մարդկանց շիրիմները ամբողջությամբ ծածկված են խոտերով և աղբով: Այդ թվում անմխիթար վիճակում էր գտնվում Օլգա Գուլազյանի, Վաղարշ Վաղարշյանի, Արուս Ոսկանյանի և այլոց շիրիմները, ահազանգում են մտավորականները: Այս հարցը կարծես թե իր լուծումն է գտել, քանի որ երեկ պանթեոն է այցելել Երևանի քաղաքապետը: Մտավորականներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել են մշտական խնամքի մասին:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ



























