Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
24.05.2013 | 03:03:17
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

21-05-2012  Չիկագոյում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը

Դիտումների քանակը 114
Չիկագոյում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որին հրավիրված էր նաև Հայաստանի ղեկավարը: Սերժ Սարգսյանը սակայն որոշում է կայացրել չմասնակցել Չիկագոյի հանդիպմանը: Նախագահի այդ որոշումն այսօր մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այժմ գտնվում է Չիկագոյում : Նա ասել է, որ համաժողովի հռչակագրի նախագծում ներառված է նաև Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը հակասում է Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին:Այդ ձևակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին: Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, այլև վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում` հատկապես Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության ռազմատենչ հռետորաբանության ֆոնի վրա: Այս մտահոգությունն էլ հաշվի առնելով` Հայաստանի նախագահը չի մեկնել Միացյալ Նահանգներ:
Չիկագոյում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։