Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
19.05.2013 | 03:03:01
  • arm
  • eng
  • rus


  Լրատվություն

10-05-2012  Ուղերձ Սերժ Սարգսյանին

Դիտումների քանակը 109
Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին ուղերձ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը: Ուղերձում մասնավորաբար ասված է` "Ցավով տեղեկացա մայիսի 4-ին ՀՀԿ-ի հանրահավաքի ժամանակ Երևանում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որի հետևանքով մարդիկ տուժեցին: Ընդունեք իմ կարեկցանքը և պատրաստակամությունը` կատարվածի հետևանքները հաղթահարելու առնչությամբ: Մենք աղոթում ենք տուժածների համար և մեր աջակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին և մտերիմներին: Չնայած այդ ցավալի միջադեպին` Ձեր կուսակցությունը ընտրությունների արդյունքում գերազանց հաջողություն է արձանագրել: Ավելին` Հայաստանի Հանրապետությունում 2012-ի մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հիմնականում ազատ և արդար են համարվել, դրանք անցել են բարեփոխված իրավական հիմքով, կազմակերպվել են համընդհանուր արհեստավարժ և թափանցիկ միջավայրում",- կարծիք է հայտնել համաեվրոպական կուսակցության առաջնորդը:
Ուղերձ Սերժ Սարգսյանին
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։