Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
04-05-2012 ՀՀ նախագահի այցը ՊՆ
Դիտումների քանակը 412
Հանրապետության նախագահն այսօր այցելել է պաշտպանության նախարարություն: Սերժ Սարգսյանը լսել է պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները` բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, դրա զարգացման միտումների և սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին: Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական շփման գծում, շարունակական միջոցներ ձեռնարկել մարտունակության և կարգապահության բարձրացման ուղղությամբ:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































