Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
20.05.2013 | 07:07:24
  • arm
  • eng
  • rus


  Լրատվություն

28-04-2012  Հինգ կուսակցությունների համատեղ հայտարարությունը

Դիտումների քանակը 95
Այսօր հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի Հանրապետական, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, Հայաստանի Կոմունիստական, Օրինաց Երկիր կուսակցությունների ներկայացուցիչները: Հայտարարությունը հրապարակել է Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը: Ըստ հայտարարության, կուսակցություններն ուսումնասիրել են Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվել է, որ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում համակարգը ունի սահմանափակումներ, պայմանավորված այն հանգամանքով, որ տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված համակարգը չի կարող երաշխավորել անձի` Հայաստանում, կամ նրա սահմաններից դուրս գտնվելու փաստի ստույգ հաստատումը: Կուսակցությունները հանգել են նաև այն եզրակացության, որ այդ համակարգը հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով մշակել ընտրողների ցուցակը, կատարելով նշում այս կամ այն անձի Հայաստանում գտնվելու վերաբերյալ:
Հինգ կուսակցությունների համատեղ հայտարարությունը
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
<<11121314151617181920>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։