Դիտումների քանակը 136
1915թ. մեծ կոտորած է տեղի ունեցել և այն բոլոր լեզուներով կոչում են «ցեղասպանություն,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության անդամ Սիրի Սուրեյ Օնդերը: Թուրք պատգամավորը, ըստ "Radikal"-ի, հայտարարել է, որ ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը: Նա նաև քննադատել է նրանց, ով ասում է, թե թուրքերի նախնիները նման բան չեն արել: Ըստ թուրք պատգամավորի, նման տառապանքները ոչնչով չես հատուցի, խոսքը գնում է մարդկության դեմ ոճրագործության մասին, որը ոչ մի գումարով չես հատուցի: Օնդերը մեղադրել է իրավիճակը սեփական շահերից ելնելով օգտագործող ուժերին և առաջարկել է խոստովանել իրողությունն ու կիսել հայերի ցավը: Օնդերը նաև նշել է, որ «Ժողովրդական դեմոկրատական կոնգրեսի պատգամավորների հետ մտադիր է առաջարկել Թուրքիայի խորհրդարանին ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ցավն ու վիշտը կիսելու օր:
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































