Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
22.05.2013 | 16:04:56
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

28-04-2012  Ապրիլի 24-ը հայերի վիշտը կիսելու օր

Դիտումների քանակը 136

1915թ. մեծ կոտորած է տեղի ունեցել և այն բոլոր լեզուներով կոչում են «ցեղասպանություն,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության անդամ Սիրի Սուրեյ Օնդերը: Թուրք պատգամավորը, ըստ "Radikal"-ի, հայտարարել է, որ ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառմանը: Նա նաև քննադատել է նրանց, ով ասում է, թե թուրքերի նախնիները նման բան չեն արել: Ըստ թուրք պատգամավորի, նման տառապանքները ոչնչով չես հատուցի, խոսքը գնում է մարդկության դեմ ոճրագործության մասին, որը ոչ մի գումարով չես հատուցի: Օնդերը մեղադրել է իրավիճակը սեփական շահերից ելնելով օգտագործող ուժերին և առաջարկել է խոստովանել իրողությունն ու կիսել հայերի ցավը:  Օնդերը նաև նշել է, որ «Ժողովրդական դեմոկրատական կոնգրեսի պատգամավորների հետ մտադիր է առաջարկել Թուրքիայի խորհրդարանին ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ցավն ու վիշտը կիսելու օր:

Ապրիլի 24-ը հայերի վիշտը կիսելու օր
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
<<11121314151617181920>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։