Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
30-03-2012 Ինչու է ավելացել ընտրողների քանակը
Դիտումների քանակը 500
Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել ընտրացուցակների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե իբր ընտրական ցուցակներում ոստիկանությունը միտումնավոր է ներառել մահացած անձանց տվյալներ: Ոստիկանությունը հայտարարում է, որ Նշված հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում և որոշակի պարզաբանումներ է ներկայացնում: Ըստ այդմ` քիչ չեն դեպքերը, երբ մահացածի հարազատները մահվան փաստը չեն գրանցում կամ ռեգիստր չեն ներկայացնում Հայաստանից դուրս մահացած քաղաքացու մահվան վկայականը: Արդյունքում` ռեգիստրը չի իրազեկվում մահվան փաստի մասին և մահացածի տվյալները մնում են ընտրողների ցուցակներում: Ոստիկանությունը նաև կոչ է անում ընտրողների ցուցակներում մահացած անձնաց տվյալներ հայտնաբերելիս դիմել Անձնագրային և վիզաների վարչություն կամ զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով: Ոստիկանությունն անդրադարձել է նաև ընտրողների ռեգիստրի փոփոխություններին:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































