Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
21-03-2012 Հանդիպում նախագահի նստավայրում
Դիտումների քանակը 187
Նախագահ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հարավային Կովկասում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին: Նախագահը շնորհավորել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և համոզվածություն հայտնել, որ արքեպիսկոպոսն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման պատվաբեր գործին: Հանրապետության ղեկավարը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը երկուստեք ընդգծել են, որ երկկողմ պատմական կապերը, հարուստ մշակութային և հոգևոր ժառանգությունը համագործակցության հետագա զարգացման համար լավ նախադրյալներ և ամուր հիմք են հանդիսանում:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































