Դիտումների քանակը 345
Մի շարք ֆրանսահայեր, որոնց շարքում են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանը, պրոդյուսերներ Լևոն Սայանն ու Ալեն Թերզյանը, հայտարարություն են տարածել առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Նիրկոլա Սարկոզիի թեկնածությունը պաշտպանելու մասին: "Nouvelles d'Armեnie"-ում հրապարկված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Մենք' ֆրանսահայերս, ներգրավված լինելով հասարակական կյանքում և գիտակցելով մեր իրավունքներն ու պարտականությունները, ապրիլի 22-ի և մայիսի 6 -ի նախագահական ընտրություններում ցանկանում ենք սատարել Նիկոլա Սարկոզիին: Մենք ժառանգներն ենք 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի, որը իրագործվել է երիտթուրքերի կողմից և մինչ օրս աննախադեպ պետական ժխտողականության առարկա է: Ուստի մենք ցանկանում ենք հաստատել մեր անկեղծ երախտագիտությունը երկրի նախագահին' ժխտողականության դեմ պայքարում նրա անփոփոխ նվիրվածության համար":
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































