Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
05-03-2012 Շնորհավորանք ՌԴ նախագահին ՀՀ նախագահից
Դիտումների քանակը 300
Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանն ուղերձում մասնավորապես ասված է. "Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության և ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն և բազմամյա աջակցության մասին: Հայաստանին և Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա: Վերջին տարիներին հայ-ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար: և դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ ևս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային-հումանիտար բնագավառում, այլև բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ": Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին նաև հրավիրել է պետական այցով այս տարի ժամանել Հայաստան:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































