Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
02-03-2012 Երևանում են Մինսկի խմբի համանախագահները
Դիտումների քանակը 1017
Տարածաշրջանային այցով Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Համանախագահներին այսօր ընդունել է արտգործնախարար Նալբանդյանը: Զրուցակիցները անդրադարձել են հունվարի 23-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության իրագործման ուղիներին: Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Բաքվից հնչում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ, որոնք հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանում լուրջ չեն վերաբերվում իրենց իսկ կողմից ստանձնած պարտավորություններին:
Վերջին նորություններ
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | >> |


Ծածկույթ

































