Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
20.05.2013 | 05:05:57
  • arm
  • eng
  • rus


  Լրատվություն

22-02-2012  Եվրանեստը նիստ է գումարում

Դիտումների քանակը 756
Այս շաբաթը Հայաստանի համար, կարելի է ասել,եվևրոպական շաբաթ է։ Նախ` Եվրամիությունը որոշեց սկսել Հայաստանի հետ բանակցությունները ազատ առևտրի շուրջ։ Իսկ այսօր Երևանում բացվեց Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստը։ Ի դեպ, առաջին անգամն է, որ նիստը կայանում է Եվրախորհրդարանից դուրս։ Եվ նախագահ Սարգսյանն այսօր ընդունել է այդ նպատակով Հայաստան ժամանած պատգամավորների պատվիրակությանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է Եվրամիության երկրների և արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի` Եվրոնեստի հիմնումը և համարում է, որ այն կարող է դառնալ Արևելյան գործընկերության առաջխաղացմանն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն օժանդակող հարթակ: Հիշեցնենք` Եվրանեստը ստեղծվեց անցած տարվա մայիսին` Եվրոպայի և հարևան 6 պետությունների խորհրդարանականների հարաբերությունները սերտացնելու նպատակով։
Եվրանեստը նիստ է գումարում
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։