Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
22-05-2012 Սուրեն Զոլյանի հայտարարությունը
Դիտումների քանակը 304
Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը այսօր հայտարարել է, որ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշումները իրեն խիստ նկատողություններ տալու և աշխատանքից ազատելու վերաբերյալ, երեք տարբեր հայցերով փորձել է վիճարկել վարչական և ընդհանուր իրավասության դատարաններում։ Հայցերից երկուսը վարչական դատարանը վարույթ չի ընդունել, պատճառաբանելով, որ այդ խնդիրը վարչական դատարանի քննության տիրույթից դուրս է։ Սուրեն Զոլյանը մերժված հայցադիմումների մասով դիմել է վարչական վերաքննիչ դատարան, ինչպես նաև ընդհանուր հայցադիմումով խնդիրը ներկայացրել է ընդհանուր իրավասության դատարան, որը ընդունել է հայցը։ Սուրեն Զոլյանը նաև հայտարարել է, որ նախարար Աշոտյանը ամեն ինչ անում է, որպեսզի հարցը չմտնի դատարան, ու չդառնա դատական քննության առարկա։ Նրա այդ հայտարարությանն այսօր արձագանքել է նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության ղեկավարը։
Վերջին նորություններ


Ծածկույթ



























