Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
25.05.2013 | 16:04:47
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

22-05-2012  Վերջին դասի ու վերջին զանգի մասին

Դիտումների քանակը 6521
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետն այսօր ներկայացրել է դպրոցական ավարտական միջոցառումների ծրագիրը: Վերջին դասն այս տարի տեղի է ունենալու մայիսի 25-ին` առավոտյան ժամը 10-ին: Երեկոյան ժամը 18.00 ից մինչև 23.00-ն Ազատության հրապարակում կազմակերպվելու է տոնական համերգ, որն ավարտվելու է հրավառությամբ: Գայանե Սողոմոնյանը նաև տեղեկացրել է, որ Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում հերթափոխով աշխատելու են շտապօգնության և հրշեջ ծառայությունները: Տարածքը վերահսկելու է ոստիկանության հասարակական կարգի պահպանության ծառայությունը: Ի դեպ` Գայանե Սողոմոնյանն անդրադարձել է նաև վերջերս համացանցում հայտնված և հասարակական մեծ արձագանքի արժանացած տեսագրություններին, որոնցում պատկերված է դպրոցահասակ աղջիկների հայհոյախառն ծեծկռտուքը: Նա ասել է, որ Քաղաքապետարանի ու կրթության և գիտության նախարարության համապատասխան վարչությունները խիստ հանձնարարականներ ունեն հետևողականորեն զբաղվել այս տեսանյութով և բացահայտել դեպքի մանրամասները:
Վերջին դասի ու վերջին զանգի մասին
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2013 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։