Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
29-02-2012 Փոփոխություններ կենսաթոշակային համակարգում
Դիտումների քանակը 159
Փոփոխություններ կենսաթոշակային համակարգում` այսօր ոլորտի մասնագետներն ամփոփել են 2 տարի առաջ սկսված բարեփոխումների արդյունքները։ Հիշեցնենք` 2010 թվականի դեկտեմբերին Ազգային Ժողովն ընդունեց կենսաթոշակային հաշվառման նոր համակարգի ներդրման 50 օրենքի նախագիծ: Անցյալ տարվա սկզբից սկսվեց օրենքների կիրառումը, որն ուներ մեկ նպատակ` հստակցնել կենսաթոշակային համակարգը, նվազագույնի հասցնել սխալներն ու կրկնակի վճարումները: Հաշվառման նոր համակարգի ներդրման արդյունքում հիմա արդեն տվյալների բազան թարմացվում է ավտոմատ: Այս տարի, ըստ մասնագետների, առաջին արդյունքները նկատելի են` կենսաթոշակառուների թիվը 520 հազարից նվազել է մինչև 509 Հազար: Պետական բյուջեից դուրս չի գրվել մոտ 11 միլիարդ դրամ: Կենսաթոշակային հաշվառման նոր համակարգը նպատակ ունի օգնել նաև կենսաթոշակառուներին:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























