Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
30-01-2012 Կեղծված կոնյակի և օղու վաճառքը կանխվել է
Դիտումների քանակը 214
Երևանում կեղծ օղի և կոնյակ իրացնելու հերթական դեպքն է կանխել Պետական եկամուտների կոմիտեն: Քաղաքացիներ Արսեն Անտոնյանը և Հայկ Առաքելյանը վերավաճառելու և վաճառքից միջնորդավճար ստանալու նպատակով ձեռք են բերել տարբեր տարողությամբ կեղծված՝ հայտնի օղու պիտակներով 60 շիշ, ինչպես նաև “Ախթամար” և “Նաիրի” կոնյակների պիտակով 16 շիշ: Հայտնի է դարձել, որ շշերը ձեռք են բերվել Երևանի բնակիչ Սարմեն Գասպարյաննից, ում բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել են օղու և կոնյակի պիտակներով տարբեր տարողությամբ շուրջ 70 դատարկ շշեր, պիտակներ: Հարուցվել է քրեական գործ:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























