Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
22-05-2012 Ազնավուրն այսօր դարձավ 88 տարեկան
Դիտումների քանակը 248
Շառլ Ազնավուրն այսօր դարձավ 88 տարեկան: Մեծ շանսոնյեի կարիերան չսահմանափակվեց միայն երաժշտությամբ: Նա նաև կինոդերասան է և հասարակական գործիչ: Ազնավուրը համաշխարհային հռչակ ստացավ 1956 -ին` Փարիզի Օլիմպիա դահլիճում: Ֆրանսիական մամուլն այդ ժամանակ գրեց` Ֆրանսիան ազնավուրացված է: Վաղուց Շառլ Ազնավուրը Հայաստանի մշտական ներկայացուցիչն է Յունեսկոյում ու միաջզգային այլ կազմերպություններում: 2009 -ից նա նաև մեր երկրի դեսպանն է Շվեյցարիայում: Անկախ նրանից, թե հատկապես որ երկրում է Շառլ Ազնավուրը դիվանագիտական պաշտոն զբաղեցնում, հայերս նրան համարում ենք մեր դեսպանը ամբողջ աշխարհում:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























