Դիտումների քանակը 87
Վիեննայում ավարտվել է Պատանի երաժիշտների "Եվրատեսիլ-2012" մրցույթի եզրափակիչը: Երեք մրցանակային տեղերից երկուսը հայ երիտասարդներն են զբաղեցրել: Հայաստանը ներկայացնող 15-ամյա քանոնահար Նարեկ Գազազյանը 3-րդ տեղն է զբաղեցրել: Իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Ավստրիան ներկայացնող հայազգի ջութակահար Էմանուել Ճգնավորյանը: Առաջին տեղը գրավել է Նորվեգիան ներկայացնող Էյվինդ Հոլցմարկ Ռինգստադը: Մրցույցի կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 5-ին և 6-ին: Ի տարբերություն, «ևրատեսիլ երգի մրցույթի, այս մրցույթի կիսաեզրափակիչը չի հեռարձակվում, այլ հաղթողներին ընտրում է մասնագիտական ժյուրին: Երաժիշտների այս մրցույթին մասնակցում են 15-20 տարեկան դասական երաժշտության կատարողները: Այն ևրամիության խոշորագույն նախագծերից է և անցկացվում է 1982թ-ից' երկու տարին մեկ անգամ:


Ծածկույթ



























