Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
04-04-2012 ՅՈՒՆԵՍԿՕ-ն վրացական մշակույթի փրկօղակ
Դիտումների քանակը 90
Այս վեճը` թե ով է ավելի հին ազգ` հայերը, թե վրացիները, վաղուց արդեն անեկդոտների թեմա է դարձել: Դրանցից մեկը միայն հիշեցնեմ` վրացին ասում է` մեզ մոտ որտեղ հողը փորում են, անպայման լարեր են տակից դուրս գալիս, այսինքն մենք դեռ նախնադարյան ժամանակ հեռախոս ենք ունեցել: Հայն էլ ասում է` իսկ մեզ մոտ որ փորում ես ոչ մի լար դուրս չի գալիս, դա ապացուցում է, որ մենք դեռ նախնադարում բջջայիններով էինք խոսում: Բայց ավելի լուրջ: Անցած տարի Հայաստանում հայտնաբերվեց գինեգործական հնագույն սարքը£ Մինչդեռ Վրաստանն է պաշտոնապես դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին գինեգործությունը և կարասագործությունն որպես իրենց ազգային մշակութային ժառանգություն գրանցելու համար:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























