Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
06-02-2012 Ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը
Դիտումների քանակը 409
Երևանի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանը կալանավորվել էր փետրվարի 3-ին վրաերթ կատարելու մեղադրանքով:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























