Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
16-06-2012 Ոսկե մեդալ անվանի քանդակագործին
Դիտումների քանակը 525
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` քանդակագործության ասպարեզում ներդրած մեծ ավանդի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով հոբելյարին` Տարոն Մարգարյանն նշել է, որ բարձր է գնահատում ինչպես քանդակագործության ոլորտում, այնպես էլ մայրաքաղաքի մշակութային կյանքում արվեստագետի ներդրած ավանդը: Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին մեդալի ու բարեմաղթանքների համար` Լևոն Թոքմաջյանը նշել է, որ պարգևն իր համար անակնկալ էր և ստեղծագործելու լրացուցիչ խթան կհանդիսանա:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























