Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
01-06-2012 Մեծ երգչուհու հոբելյանը
Դիտումների քանակը 1377
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Լուսինե Զաքարյանն այսօր կդառնար 75 տարեկան; Նա ծնվել է 1937 թ. -ին Ջավախքում, 1952 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան , կրթություն ստացել կոնսերվատորիայի Վոկալի բաժնում: Թեև Լուսինե Զաքարյանը բազմաթիվ , այդ թվում արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ է կատարել, Երկրպագուները նրան հիշում են որպես հայ հոգևոր երաժշտության բացառիկ կատարողի: Նույնիսկ Հռոմի պապը ժամանակին բացառության կարգով Լուսինե Զաքարյանին արտոնել էր երգել Փարիզի Աստվածամոր տաճարում:Լուսինե Զաքարյանի 75-ամյա հոբելյանի առթիվ այսօր Եզնիկ Կողբացի 42 հասցեում` երգչուհու երևանյան բնակարանի շենքի պատին տեղադրվել է նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























