Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
30-05-2012 Արցախում կգործի օպերային թատրոն
Դիտումների քանակը 254
Շուտով Արցախում կգործի օպերային թատրոն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանը և օպերային և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի վարիչ Հովհաննես Միրզոյանը: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով նախաձեռնողը Արցախի Մշակույթի նախարարությունն է, որն արդեն սկսել է թատրոնի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա նշեց, որ օպերային թատրոնի համար ոչ թե նոր շենք է կառուցվելու, այլ վերանորոգվելու է Դրամատիկ թատրոնի շենքը և համապատասխանեցվելու է օպերային շենքի պայմաններին: Ստեփանակերտի օպերային թատրոնը հանդիսատեսի առջև դռները կարող է բացե 2-3 տարի հետո: Մինչ այդ նախատեսվում է ձևավորել թատերախումբ, որը հանդես կգա տարբեր բեմահարթակներում:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























