Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
23-04-2012 Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք
Դիտումների քանակը 571
Երևանը երեկվանից դարձավ գրքի համաշխարհային մայրաքաղաք: Առավոտից մինչև ուշ երեկո այս առիթով մայրաքաղաքի տարբեր հատվածներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել: Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել խորհրդանշական արարողություն: 2011 թվականի "Գրքի համաշխարհային մայրաքաղաք"-ի տիտղոսակիր Բուենոս-Այրեսի քաղաքապետը Երևանի քաղաքապետին է հանձնել էստաֆետը՝ արգենտինական երաժշտական գործիք բանդոնեոնը: Այսպիսով Երևանը մեկ տարի կկրի գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























