Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
24.10.2014 | 16:04:36
  • arm
  • eng
  • rus


  Լրատվություն

06-03-2012  Այց Հայաստանի պատմության թանգարան

Դիտումների քանակը 792
25 անչափահաս իրավախախտներ այսօր այցելել են Հայաստանի պատմության թանգարան: Նրանց այստեղ են բերել Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները: Խոսքն այս դեպքում այն երեխաների մասին է, ովքեր կատարած հանցագործության համար սահմանված պատիժը կրում են ոչ թե կալանավայրում, այլ ազատության մեջ` շարժի որոշակի սահմանափակումներով: Ըստ կարգի` նրանց բնակարաններ պարբերաբար այցելում են Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները` վարքագծի ստուգում կատարելու նպատակով: Այընտրանքային պատիժ կրող դատապարտյալները Հայաստանում 1253 են: Նրանցից 43-ը անչափահասներ են, ովքեր հիմնականում մեղադրվում են խուլիգանության, կողոպուտ կազմակերպելու կամ դրան մասնակցելու մեջ:
Այց Հայաստանի պատմության թանգարան
 
 
Քաղաքական    ::    Լուրեր Գյումրիից    ::    Կիրակնօրյա Հորիզոն    ::    911
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2014 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։