Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
Լրատվություն
06-03-2012 Այց Հայաստանի պատմության թանգարան
Դիտումների քանակը 694
25 անչափահաս իրավախախտներ այսօր այցելել են Հայաստանի պատմության թանգարան: Նրանց այստեղ են բերել Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները: Խոսքն այս դեպքում այն երեխաների մասին է, ովքեր կատարած հանցագործության համար սահմանված պատիժը կրում են ոչ թե կալանավայրում, այլ ազատության մեջ` շարժի որոշակի սահմանափակումներով: Ըստ կարգի` նրանց բնակարաններ պարբերաբար այցելում են Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի աշխատակիցները` վարքագծի ստուգում կատարելու նպատակով: Այընտրանքային պատիժ կրող դատապարտյալները Հայաստանում 1253 են: Նրանցից 43-ը անչափահասներ են, ովքեր հիմնականում մեղադրվում են խուլիգանության, կողոպուտ կազմակերպելու կամ դրան մասնակցելու մեջ:
Վերջին նորություններ


Ծածկույթ



























