Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
18.05.2012 | 00:12:47
  • arm
  • eng
  • rus
  Լրատվություն

06-02-2012  Ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը

Դիտումների քանակը 364
Երևանի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից այսօր ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է փոխել Հայկ Գևորգյանի խափանման միջոցը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր: Նման պայմաններում, ըստ դատախազության, բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանը կալանավորվել էր փետրվարի 3-ին վրաերթ կատարելու մեղադրանքով:
Ազատ է արձակվել լրագրող Հայկ Գևորգյանը
Վերջին նորություններ
Օրացույց
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
 
 
Քաղաքական    ::    Մշակութային    ::    Հասարակական    ::    Կրթական    ::    Միջազգային    ::    Առողջապահություն    ::    Մարզական    ::    Կիրակնօրյա Հորիզոն
12345678910>>
ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   ԳՈՎԱԶԴ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ   |   Գրանցում
© Copyright 2012 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։