Armenian free Online TV Channel - SHANT TV. TV in Armenia, News Programs, Entertainment, Serials, Shows.
SHANT TV
24.04.2014 | 02:02:50
  • arm
  • eng
  • rus
  Պատմություն

Հիմնադրում և ընդլայնում

"Շանթ" հեռուստաընկերությունը հիմնադրվել է Արթուր Եզեկյանի կողմից, 1994թ.-ին Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրիում:

Չնայած այն փաստին, որ հանրապետության տնտեսական վիճակը կաթվածահար էր եղել ավերիչ երկրաշարժի արդյունքում, և բացակայում էին անգամն վատագույն պայմանները, "Շանթ"-ին հաջողվեց ոչ միայն գտնել գոյատևման ուղիներ, այլև անցնել զարգացման խրթին բայց միևնույն ժամանակ հաջողություններով լի ճանապարհ:

2001թ. մարտից արդեն "Շանթ" հեռուստաընկերությունը սկսեց կանոնավոր հեռարձակումը նաև մայրաքաղաք Երևանում: Ընդամենը մի քանի (3-4) տարում "Շանթ"-ին հաջողվեց դառնալ մայրաքաղաքի առաջատար հեռուստաընկերություններից մեկը, որին ամենաշատն են հավատում և վստահում:

2007թ. "Շանթ"-ի ծրագրերը հասանելի դարձան նաև ԱՄՆ-ի հայությանը: Սկսելով համագործակցությունը Լոս Անջլեսի "ArTN" հեռուստաընկերության հետ, արբանյակային հեռարձակմամաբ "Շանթ"-ի ծրագրերը տարածվեցին ողջ Հյուսիսային Ամերիկայով մեկ, իսկ այնուհետև նաև "Հիմնական կաբելային" անվճար ցանցերի միջոցով մեր ծրագրերը վերահեռարձակվեցին Հարավային Կալիֆորնիայի ողջտարածքով մեկ` կալիֆորնիահայությանը պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ընձեռնելով դիտել հայկական հեռուստատեսության ծրագրեր:

2008թ. դեկտեմբերից սկսվեց նաև "Շանթ"-ի արբանյակային հեռարձակումը, որն ընդգրկում է գրեթե ողջ Եվրասիա մայրցամաքը. բացառությամբ միայն Մերձավոր Արևելքի:

 

Հեղափոխական նախաձեռնություններ

"Շանթ" հեռուստաընկերությունը իրականացրեց մի շարք նախագծեր, որոնք հիմնովին փոխեցին հայկական ժամանակակից հեռուստատեսության տեսքն ու բովանդակությունը.

Սկսած 2003 թ-ից "Շանթ"-ը մեկնարկեց առաջին միջազգային ձևաչափը (ֆորմատը)` "Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր", դրանով իսկ կատարելով միջազգային հեռուստաինդուստրիային ինտեգրվելու առաջին քայլը:

Հետագայում վերջինիս ավելացան աշխարհում ամենահանրահայտ դարձած գրեթե բոլոր շոուները՝

 1. Հայսուպերսթար (Pop Idol) 

 2. Թաքնված տաղանդ (Got Talent)  

 3. Տասի ուժը (Power of 10)

 4. Պարիր, թե կարողես  (So You Think You Can Dance?) 

 5. Պարահանդես (Strictly Come Dansing or Dancing With Stars) 

 6. Իմ անունն է... (My Name Is...)

"Շանթ"-ը դարձավ հայկական սերիալների արտադրության հիմնադիր, 2005թ-ից սկսելով հայկական առաջին հեռուստասերիալը՝ "Վերվարածներն ընտանիքում", և շուրջ երեք տարում ստեղծեց մինչ այդ Հայաստանում գոյություն չունեցող սերիալների ժանրը:

"Շանթ" հեռուստաընկերության մի քանի նախագծեր բախտորոշ և հեղափոխական նշանակություն  ունեցան մշակութային մի շարք ոլորտների համար, վերականգնելով և արդիականացնելով դրանք:

 

ՀԱՄԵՐԳՆԵՐ   |   ԱՐԽԻՎ   |   ԾՐԱԳԻՐ   |   Կապ   |   ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
© Copyright 2014 .

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը  ցանկացած միջոցներով 
արգելվում է առանց "ՇԱՆԹ ՀԸ"  պաշտոնական  համաձայնության։